Thursday, 02 05 2024
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը

Մենք ցանկանում ենք մեկնարկել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության հաջորդ փուլը. Է. Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո կայացած մամլո ասուլիսին:

«Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում ԵՄ մեր գործընկերների հետ միասին ծավալուն քննարկումներ անցկացրեցինք Հայաստան – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, որոնք ներառում էին մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսություն, մեր հարաբերությունների ապագա իրավական հիմք, շարժունակություն, մարդու իրավունքներ, տնտեսական բարեփոխումներ, ԵՄ աջակցություն Հայաստանին։

Մենք երախտագիտություն հայտնեցինք Եվրոպական միությանը՝ մեր երկրին տարիներ շարունակ ցուցաբերված շարունակական օժանդակության համար, որը նշանակալի դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացման համար։ Քննարկեցինք մեր հարաբերությունների ապագա իրավական հիմքի շրջանակները։ Ես վերահաստատեցի մեր հաստատակամությունը՝ խորացնելու համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով ՝ այն կառուցելով վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն շրջանակներում։

Հայաստան – ԵՄ համագործակցությունը՝ շարժունակության, միգրացիայի և մարդկային շփումների զարգացման ոլորտներում, ԵՄ հետ համագործակցության համատեքստում մեր առաջնահերթությունների շարքում է։

2014թ. հունվարին ուժի մեջ մտան ԵՄ – Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը։

Մենք ցանկանում ենք մեկնարկել մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության հաջորդ փուլը՝ միտված Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի տեղաշարժին։ 2014թ.-ին ուժի մեջ մտավ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ։

Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային հարցերի։ Ես ներկայացրեցի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մեր համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում