«Աստղային պատերազմներում» հանդես եկող դերասան Փիթեր Մեյհյուին հոսպիտալացրել են թոքաբորբով: Նրա հոսպիտալացման մասին հայտնել է դերասանի կինը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Երկուշաբթի օրը դերասանի կինը՝ Էնջի Մեյհյուն, Twitter-ի իր էջում գրել է, որ Փիթերը կմնա հիվանդանոցում դեռ մի քանի օր ևս:
Կինը հայտնել է, որ իր ամուսինը արագ առողջանում է ու շուտով տանը կլինի:
Փիթեր Մեյհյուն առաջին անգամ մարմնավորեց Չուբակին՝ Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների» անհայտ երևույթներից մեկին (1977):










































