Անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի նոթատետրը, որը կոտրել է «Էնիգմայի» նացիստական ծածկագիրը, աճուրդի կհանեն՝ հայտնում է The Financial Times-ը: Ծածկագետի նոթատետրը ապրիլի 13-ին Նյու Յորքի Bohnams աճուրդում վաճառքի կհանի անանուն անձ: Լոտի նախնական գինը կլինի 1 մլն դոլար:
Թյուրինգի նոթատետրը տեքստի 56 էջ ունի: Դրանց մի մասը գիտնականի մաթեմատիկական նշումներն են: Ծածկագիրը նոթատետրը սկսել է պահել 1942թ.: Այն գտնվել է նրա մաթեմատիկոս ընկեր Ռոբին Գենդիի իրերի մեջ, որոնք պահվել են Քեմբրիջում՝ Թագավորական քոլեջի արխիվում:










































