2014 թվականի արդյունքներով Christie`s աճուրդի տան եկամուտն աճել է 12 տոկոսով և կազմել ռեկորդային՝ 5.1 մլն ֆունտ: Այս մասին ասվում է կազմակերպության մամո հաղորդագրությունում:
Այդ ցուցանիշը ռեկորդային բարձր է շուկայի ողջ պատմության ընթացքում ինչպես աճուրդի տան, այնպես էլ ցանկացած այլ արտ-բիզնեսի համար:
Վաճառքի աճի գլխավոր շարժիչ ուժն է եղել ակտիվության աճը բոլոր կատեգորիաներում և ներկայության աշխարհագրական կետերում, և հատկապես հետպատերազմական ու ժամանակակից արվեստի աշխատանքների, իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի գլուխգործոցների, ինչպես նաև ոսկերչական զարդերի հաջող վաճառքը:
Շուկայի վերնահատվածում (ավելի քան 10 մլն դոլար լոտի դիմաց) աճը կազմել է մոտ 50 տոկոս:







































