Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն, որը միլանյան վերջին դերբիում 2 րոպեի ընթացքում հասցրեց մեկ գոլ խփել և երկու դեղին քարտ ստանալ ու հեռացվել խաղադաշտից, ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից:
«Կարիերայիս ընթացքում արդեն այնքան հիմար կարմիր քարտեր եմ ստացել, սակայն այդպես էլ չեմ սովորում ինձ հավաք պահել: «Միլան»-ի բոլոր երկրպագուներին խնդրում եմ ներել ինձ: Ես այնքան ուրախ էի խփածս գոլի համար, որ ինձ լրիվ կորցրել էի: Կորդոբային գցելու ժամանակ գիտակցում էի, որ դեղին քարտով եմ պատժվելու, սակայն առաջինի մասին մոռացել էի»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: