Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Ադրբեջանում Իսմայիլի շրջանի ղեկավարի տունը և հյուրանոցը հրդեհած ցուցարարները ցրվել են (տեսանյութ)

Ադրբեջանի Իսմայիլի քաղաքի փողոցներում հավաքված ցուցարարները անկարգությունների ժամանակ հրդեհել են տեղի հյուրանոցի շենքը: Այս մասին հայտնում է 1news-ը:

Ըստ տեղեկությունների՝ քաղաքի բնակիչները իրենց բողոքն են արտահայտել քաղաքացիներին վիրավորող հյուրանոցի սեփականատիրոջ դեմ: Բողոքի ակցիան սկսվել է հունվարի 23-ին` Երևանի ժամանակով ժ. 23:00-ի սահմաններում: Չնայած անվտանգության ներկայությանը՝ ցուցարարներին հաջողվել է ներթափանցել հյուրանոցի տարածք: Նրանք հյուրանոցի համարներում ավերածություն են կատարել և հրդեհել շենքը:

Գործակալության փոխանցմամբ՝ հրդեհը հյուրանոցում դեռևս շարունակվում է, հրդեհվել են նաև 3 ավտոմեքենաներ (Hummer և երկու Chevrolet), որոնք պատկանում են հյուրանոցի տիրոջը:

Ցուցարարները թույլ չեն տալիս, որ դեպքի վայր մոտենան հրշեջները: Նրանց հավաստիացմամբ` հուրանոցում, իբր, «որջ» է գործում, իսկ դրա անթույլատրելիության մասին նրանց նախազգուշացումներն արհամարհվել են:

Contact.az-ն էլ հաղորդում է, որ անկարգությունների պատճառը Hummer-ի մասնակցությամբ վթարն է: Այն, իբր, պատկանում է Իսմայիլի շրջանի վարչակազմի ղեկավարի հարազատին, որը ադրբեջանցի նախարարներից մեկի որդին է:

Տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, թե ցուցարարները հրդեհել են շրջանի ղեկավարի տանը կից շինություններից մեկը, բակում կայանված նրա մեքենան և մոտոցիկլետը և պահանջել են նրա հրաժարականը:

APA գործակալության փոխանցմամբ էլ՝ չճշտված տվյալներով, բողոքի ցույցի առիթը երկու եղբայրների (շրջանի վարչակազմի ղեկավարի ու Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի որդիներ) և տեղի երիտասարդության վեճն է:

Շրջանի ոստիկանապետ Նիզամի Գոջաևի խոսքով՝ անկարգությունները Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում ավարտվել են: Ոստիկանությանը հաջողվել է մարդկանց համոզել գնալ իրենց տները: Քաղաքացիների դժգոհությունը հարուցած հյուրանոցի սեփականատերը ձերբակալվել է :

Նրա խոսքով՝ անկարգությունների պատճառ է հանդիսացել մեքենայով խուլիգանությունը: Մեքենայի ղեկին հարբած վիճակով գտնվել է հյուրանոցի տերը՝ Էմիլ Շահմարդանովը:

Ոստիկանապետի խոսքով՝ նրա մեքենան բախվել է էլեկտրասյանը: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Անկարգությունների ժամանակ նետված քարերից երկու մարդ է տուժել, որից մեկը՝ ոստիկան: Գոջաևի խոսքով՝ այդ օրը Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեկպերովի որդին ընդհանրապես այդ շրջանում չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում