Monday, 13 05 2024
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները

«Մոսկվան շատ բան է ռիսկի տակ դնում»․ Գյումրին՝ հայ-ադրբեջանական ճգնաժամի հայելի. Միխայիլ Զիգար

Կհանձնե՞ն Պերմյակովին Հայաստանին: Իհա՛րկե ոչ: Այս պահին նա գտնվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայում, այսինքն՝ ֆորմալ առումով՝ ռուսական տարածքում: Սեփական քաղաքացու այլ երկրին հանձնել արգելում է սահմանադրությունը, ավելի հստակ՝ դրա 61-րդ հոդվածը, slon.ru պորտալում գրում է «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Միխայինլ Զիգարը: Հենց այդ հոդվածի վրա հիմնվելով էլ՝ 2007թ. Ռուսաստանի իշխանությունները հրաժարվեցին հանձնել Անդրեյ Լուգովոյին, որին Մեծ Բրիտանիան մեղադրում էր Լիտվինենկոյի սպանության մեջ: «Նրանց ուղեղները պետք է փոխել, ոչ թե մեր սահամանդրությունը»,- այդ ժամանակ ասել էր Վլադիմիր Պուտինը:

Այս առումով շարքային Պերմյակովը ոչնչով չի տարբերվում պատգամավոր Լուգովոյից, շարունակում է հոդվածագիրը: Ընդհանրապես, գոյություն ունի այդպիսի համաշխարհային փորձ. հազվադեպ է պատահում, երբ մի երկիր հանձնում է իր քաղաքացուն: Երբ Գյումրիում և Երևանում ցուցարարները պահանջում են հանձնել զինվորին հայկական արդարադատությանը, նրանք ապարդյուն օդ են կրակում: Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունի նաև միջկառավարական համաձայնագիր, որը թույլ է տալիս հանձնել շարքայինին, բայց թե ինչով առաջնորդվել՝ դրանով, թե՝ սահմանադրությամբ, որոշում է գլխավոր ռազմական դատախազությունը, իսկ դա կլինի քաղաքական որոշում:

Առավել իրատեսական և տրամաբանական կլիներ պահանջել բաց դատավարություն՝ փակ ռազմական տրիբունալի փոխարեն, ինչը, ամենայն հավանականությամբ, սպառնում է Պերմյակովին: Ռուս զինվորականները (ինչպես Զգյագինցևի «Լևիաֆան»-ում), չգիտես ինչու, կարծում են, որ ցանկացած տեղեկատվություն միշտ ավելի լավ է թաքցնել, և դրա բացահայտումը հավասար է դավաճանության:

Գյումրիի սպանության դեպքում իրականում ամեն ինչ հակառակն է. Ռուսաստանը շատ բան է ռիսկի տակ դնում և պետք է ինքը շահագրգռված լինի արդար դատավարությամբ, գրում է Զիգարը:

Բաց դատավարություն, ըստ ամենայնի, չի լինի: Թեկուզ և նրա համար, որ նման բան չեն պահանջում Հայաստանի իշխանությունները: Նրանք ընդհանրապես հենց սկզբից իրենց տարօրինակ են պահում. երբ շարքային Պերմյակովին բռնեցին հայ-թուրքական սահմանին, նրան անմիջապես հանձնեցին ռուսական բազա, այսինքն տվեցին Ռուսաստանին: Այժմ պաշտոնական Երևանը լռում է. ոչինչ չի պահանջում, ոչ մի կերպ չի մեկնաբանում կատարվածը, այլ միայն թոշնած փորձեր է կատարում ցուցարարներին հանգստացնելու համար՝ նրանց մոտ ուղարկելով կամ գլխավոր դատախազին կամ թեմի առաջնորդին:

Ընդհանուր առմամբ, պետք չէ հայ-ռուսական հարաբերությունների մեծ փորձագետ լինել՝ առաջին հայացքից այդքան տարօրինակ թվացող վարքին բացատրություն գտնելու համար: Գյումրիի ռազմաբազան Հայաստանի անվտանգության հիմքն է: Ավելի ճիշտ, դա երաշխիք է այն բանի, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա և չի փորձի վերադարձնել Լեռնային Ղարաբաղը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ավարտվել է 20 տարի առաջ՝ 1994թ.: Հայաստանը ոչ միայն հաղթել է պատերազմում. նա ջախջախել է ադրբեջանական բանակը, գրավել Լեռնային Ղարաբաղը և մի քանի ադրբեջանական շրջաններ, որոնք բաժանում էին ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի տարածքից, գրում է հոդվածագիրը: Հենց այդ ժամանակ էլ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ֆորմալ կերպով այսօր ոչ մեկ չի ճանաչել, այդ թվում Հայաստանը:

Անցած 20 տարում շատ բան է փոխվել, Ադրբեջանը վերածվել է հարուստ նավթարդյունահանող երկրի: «Պարարտ 2000-ականներին» մեծացել է երիտասարդ ադրբեջանցիների սերունդ, որն ապրում է վաղ թե ուշ կորցրած Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու երազանքով: Հայաստանի հետ չհայտարարված պատերազմը և սահմանին մշտական կրակոցները վերջին երկու տասնամյակի իրականությունն է:

«Ղարաբաղը մերնէ»-ն՝ Ադրբեջանի գլխավոր հոգևոր ամրակն ու ցավոտ կետը, ինչպես որ Ղրիմը Ռուսաստանի համար, երբեք չի եղել, ու չի լինի, եզրափակում է Զիգարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում