Ամերիկյան Մոնտանա նահանգում անհայտ տղամարդը փորձել է թալանել պիցցերիան, բայց տեսնելով դրամարկղից դուրս բերվող գումարը` սկսել է լաց լինել և սահմանափակվել է իր սոված ընտանիքի համար անվճար սննդով:
Հավանաբար, հասարակական սննդի օբյեկտի թալանը նախապես էր պլանավորված:
Ըստ ոստիկանության` Տրոյ Մակգին, ով դեմքը փակել էր գլխարկով, մտել է Papa John’s պիցցերիա և գանձապահին լուռ հանձնել գումարները տալու պահանջով երկտողը:
Երբ աշխատակիցը սկսել է դրամարկղից հանել օրվա եկամուտը, տղամարդը սկսել է լաց լինել և պատմել է, որ հանցագործության է դիմել կնոջն ու երեխային կերակրելու համար:
Ինչպես պատմել են ոստիկանությունում՝ վաճառողը մի քիչ զրուցել է անհայտ տղամարդու հետ և եկել է այն եզրակացության, որ նա իրոք պիցցայի կարիք ունի:
Իր «պատվերը» ստանալուց հետո տղամարդը հեռացել է խորտկարանից: Չնայած մեղադրանքի բացակայությանը՝ ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, որպեսզի դեպքը նորից չկրկնվի:











































