Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Սևիլիա» – «Սարագոսա» դիմակայության պատասխան հանդիպումը իսկական ներկայացում դարձավ սևիլիացիների կատարմամբ:
Նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի գլխավորությամբ «Սևիլիա»-ն կարողացավ ջախջախել «Սարագոսա»-ին, որը արդեն 4 խաղ շարունակ գոլ չի խփում:
«Սևիլիա»-ն, այսպիսով, դարձավ կիսաեզրափակչի առաջին մասնակիցը: Նրա մրցակիցը կլինի «Ատլետիկո» – «Բետիս» զույգի հաղթողը:
«Սևիլիա» – «Սարագոսա»՝ 4:0
Գոլերը՝ Նեգրեդո, 36՛, 67՛ – 11մ, Ռակիտիչ, 45՛, Մանու, 90՛
Հեռացումներ՝ Խոսե Ֆերնանդես, 26՛, Ֆրան Գոնսալես, 65՛ (երկուսն էլ՝ «Սարագոսա»)
Sevilla 4-0 Zaragoza (Copa Del Rey) by 2013fasthighlights








































