Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում «Ռոմա»-ն Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունել էր «Ինտեր»-ին:
Խաղն անցավ տանտերերի որոշակի առավելությամբ ու նախաձեռնությամբ: Զդենեկ Զեմանի սաները շատ լուրջ էին պատրաստվել այս հանդիպմանը: Դրա արդյունքն եղավ այն, որ թիմը շատ արագ բացեց խաղի հաշիվը:
Ավելի ուշ «Ռոմա»-ն կրկնապատկեց առավելությունը, սակայն ընդմիջման գնալուց առաջ «Ինտեր»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Բայց ինչպես հետո պարզվեց, դա խաղի վերջին գոլն էր:
«Ռոմա» – «Ինտեր»՝ 2:1
Գոլերը՝ Ֆլորենտցի, 13՛, Դեստրո, 33՛ – Պալասիո, 44՛
Coppa Italia : AS Roma vs Inter 2-1 by MRLooka











































