Էլեկտրոնային կոմերցիայի շուկայի առաջատար Amazon ընկերությունը հայտարարել է, որ 2015-ին կսկսի զբաղվել ֆիլմերի արտադրությամբ և տարածմամբ՝ հաղորդում է Variety-ը:
Amazon Studios-ի պլաններում է տարեկան մինչև 12 ֆիլմերի արտադրությունը: Այդ աշխատանքները կսկսի ռեժիսոր և պրոդյուսեր Թեդ Հոուփը:
Ավելի վաղ, Amazon-ն արդեն սկսել էր զբաղվել հեռուստաշոուների արտադրությամբ:









































