Որպեսզի տեսնեն, թե ինչպես է երկրաշարժը փլուզում շինությունները իրական պայմաններում, ամերիկացի գիտնականները ցուցիչներով և վիբրացիոն սարքերով լցրել են Էլ Սենտրոյի պահեստն ու այն ենթարկել են կոշտ ցնցումների: Այդ մասին հաղորդում է Lenta.ru գործակալությունը:
«Մարդիկ սովորաբար մեզ թույլ չեն տալիս ստուգել իրական շինությունների ամրությունը: Ծայր հազվադեպ է պատահում, երբ թույլ են տալիս սարքավորումներ դնել շինություններում ու ստուգել, թե ինչպես են դրանք արձագանքում ցնցումներին»,- պատմել է նախագծի ղեկավար Անդրեաս Ստավրիդիսը:
2014 թ. նոյեմբերին գիտնականները այդ սարքերը տեղադրել են 20-րդ դարի սկզբի շինության մեջ, այնուհետև սկսել են ցնցել այդ շինությունը:
Չնայած 2010 թ. երկրաշարժից հետո այդ պահեստն անպիտան էր համարվում օգտագործման համար, այն ավելի ամուր էր, քան սպասում էին գիտնականները: