Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ինչ պետք է անի Ռուսաստանը՝ Հայաստանը չկորցնելու համար. Forbes

2015թ. մեկնարկը հայ-ռուսական հարաբերություններում հեշտ չտրվեց: Թվում էր, դեռ մի քանի շաբաթ առաջ ոչ մի բան լուրջ քաղաքական ցնցումներ չէր ազդարարում: 2015թ. հունվարի 2-ին Հայաստանը միանգամայն կանխատեսելի կերպով անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այդ պետությունը ավանդաբար դիտարկվում է որպես Անդրկովկասում Մոսկվայի գլխավոր դաշնակից: Հանրապետության տարածքում ՝ Գյումրիում է տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ ռուս սահմանապահերը հայ գործընկերների հետ ապահովում են նրա սահմանի անվտանգությունը: Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որն անդամակցում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս մասին «Ֆորբս» պարբերականի ռուսական տարբերակում գրում է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը:

Սակայն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը, որի իրականացման մեջ կասկածվում է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ցնցեց ողջ Հայաստանը, շարունակում է սյունյակագիրը: Ողբերգությունը գործնականում միանգամից ստացավ քաղաքական, և ոչ թե զուտ քրեական բնույթ: Եվ հարցն այստեղ ոչ միայն հանցագործության ծանրության մեջ է, և ոչ էլ անգամ նրանում, որ գործում կասկածվում է ռուս զինվորական:

Չափազանց կարևոր է հասկանալ Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունցող երկկողմ հարաբերությունների ընկալման անհամաչափությունը:

Եթե Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար հայկական ուղղությունը համարվում է թեև կարևոր հարց, բայց այն բազմաթիվներից մեկը (և երբեմն՝ ոչ էլ առաջնային), ապա Հայաստանի համար ռազմավարական դաշնակցի յուրաքանչյուր քայլ ուսումնասիրվում է լույսի տակ, շարունակում է հեղինակը: Ոչ մեծ հանրապետության համար, որը ներքաշված է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության մեջ և ապրում է գոյություն ունեցող 4 ցամաքային սահմաններից 2-ի փակ պայմաններում, նման զգացմունքայնությունը միանգամայն բացատրելի է: Այստեղից էլ՝ չափազանց կասկածամտությունը Ադրբեջանի (հատկապես ռազմական ոլորտում և սպառազինության առևտրի հարցում) և Թուրքիայի հետ Ռուսաստանի երկկողմ կապերի նկատմամբ, ցավոտ արձագանքները «հայկական հարցը» շոշափող այս կամ այն պետական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների ելույթների նկատմամբ, գրում է Մարկեդոնովը: Այս համատեքստում հարկ է հիշել, որ 2000-ականների առաջին կեսին Կուբանի քաղաքապետ Ալեքսանդր Տկաչովի քսենոֆոբիական հայտարարությունները առանձին խոսակցության թեմա դարձան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև: Միանգամից վերապահություն անենք. ցանկացած դաշնակիցների հարաբերություններում հնարավոր են և՛ տարաձայնություններ, և՛ վեճեր, և՛ անհամաձայնություններ: Սակայն ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ արձագանք կարող է ստանալ այս կամ այն բառը, գործողությունը կամ անգործությունը այն շրջանակում, որին դու սովոր ես համարել հուսալի գործընկեր: Ցավոք, գոյություն ունեցող անհամաչափության բազում դեպքերը չեն դարձել մանրակրկիտ ուսումնասիրության առարկա նրանց կողմից, ովքեր, իրենց կարգավիճակից ելնելով, պետք է հասկանային վերը նշված առանձնահատկությունները: Երկար ժամանակ ռուս քաղաքական գործիչները և դիվանագետները, «դարավոր եղբայրության» հարցում առաջ տանելով «կենացների և խնջույքների» քաղաքականությունը, արհամարում էին այն խնդրահարույց տեղերը, որոնք կուտակվել էին ոչ մեկ օր և ոչ անգամ ամիսներ: Չէի ցանկանա ընդհանրացումներ անել, սակայն գործնականում նույն Գյումրիի բազայում մեկ անգամ չէ, որ սպաներն ու շարքայիններն ամբարտավան վարք են դրսևորել՝ տեղի բնակիչներին բարձրաձայն հայտարարելով նրանց պաշտպանելու իրենց բարձր առաքելության մասին: Ինչը, նրանց կարծիքով, իրենց իրավունք է վերապահում ոչ այնքան ադեկվատ զանցանքների, գրում է Մարկեդոնովը:

Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցության (ինչը նունպես ուներ և՛ քննադատներ, և՛ սկեպտիներ) համատեքստում «Պերմյակովի գործը» ձեռք է բերել հատուկ հնչեղություն: Այս ամենը բարդանում է նաև միջազգային համատեքստում: Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայությունը, ոչ վերջին տեղում, նպաստել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը: Չհիմնվելով դավադրության տեսության վրա՝ այնուամենայնիվ, նշենք, որ գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են հայ-ռուսական համագործակցության, և ընդհանրապես եվրասիական ինտեգրման թուլացման մեջ, ուստի պատրաստ են առանձին վերցրած հանցագործին նույնացնել Ռուսաստանի, և ընդհանուր առմամբ նրա քաղաքականության հետ, պատրաստ են Մոսկվային քննադատելու համար օգտագործել ցանկացած հնարավորություն:

Այսօր հայ-ռուսական հարաբերությունները լուրջ փորձություն են ապրում: Առանցքային հարցը, որի շուրջ թեժանում են վեճերը, սարսափելի հանցագործության մեջ կասկածվող մարդու արդար քննության և դատավարության հարցն է: Կհանձնե՞ն հունվարյան ողբերգության հակահերոսին Հայաստանի քննությանը և դատավարությանը, թե՞ նրան պատիժ է սպասվում Ռուսաստանում: Այս հարցի կարևորությունը չի կարելի արհամարհել: Սակայն բուռն ցանկության դեպքում իրավաբանները կարող են հիմնավորումներ գտնել այդ նուրբ հարցի լուծման տարբերակների համար: Ուստի նպատակահարմար կլիներ առաջին պլան մղել ոչ թե վրեժխնդրության աղբյուրի հարցը, այլ որակյալ և բաց քննությունը, հանրային դատավարությունը, որում և՛ ռուս, և՛ հայ իրավապահները կկարողանան նկատելի կերպով ցույց տալ երկկողմ համագործակցության ողջ ներուժը: Դա կնպաստեր երկու երկրների պետական կառույցների, ինչպես նաև իշխանությունների ու հասարակության միջև վստահության ամրապնդմանը: Նման ռեզոնանսային հարցերում «մնջախաղ խաղալը» և նախաձեռնության կորուստը հղի է ամենաբացասական հետևանքներով: Կիրակի՝ հունվարի 18-ին, հայտնի դարձավ Գյումրու ողբերգության շուրջ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին: Սա այն դեպքն է, երբ լավ է՝ ուշ, քան՝ երբեք: Սակայն ռազմավարական դաշնակիցների երկկողմ հարաբերություններում պետության ղեկավարները չեն կարող իրենցով փոխարինել ամբողջ իշխանական ուղղահայացը, որի առանձին ներկայացուցիչներ պետք է սովորեն գործել պատասխանատու և ժամանակին, գրում է հեղինակը:

Այնպիսի պայմաններում, երբ բոլորը պարուրված են զգացմունքներով, չափազանց կարևոր է պահպանել դատողությունների և գնահատականների զգոնությունը:

Խոսելով հայկական կողմի մասին՝ ակնհայտ է, որ մեկ զինվորականի հանցագործությունը (ինչքան էլ որ այն ծանր ու նողկալի լինի), չի չեզոքացնում այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանից բացի ոչ մի այլ խաղացող ի վիճակի չէ աջակցել Ղարաբաղում ստաուս քվոյի պահպանմանը և ապահովել Հայաստանի անվտանգությունը, կարծում է Մարկեդոնովը: Իհարկե, դա առիթ չէ, որպեսզի ռուս քաղաքական գործիչները և զինվորականները առաքյալի դիրք ընդունեն, արհամարեն այն ռեզոններն ու հարցերը, որոնք առաջ են գալիս իրենց դաշնակցի մոտ և իրենց պահեն «ոչ մի տեղ էլ չեն փախչի» պաթոսին համապատասխան: Այս գլխարկ նետելու տրամադրություններն արդեն իրենց կործանարար դերն ունեցել են Ուկրաինայի հարցում: Եվ դրանց կրկնությունը աշխարհի ցանկացած այլ կետում չեն օգնի ռուսական շահերի առաջխաղացման գործում, եզրափակում է Մարկեդոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում