Պակիստանին սահմանակից` Աֆղանստանի արևելյան Պակտիկա մարզում կործանվել է ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի մամլո ծառայությանը:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի: Անօդաչու սարքի անկման պատճառները ճշտվում են:
Իր հերթին արմատական «Թալիբան» շարժման մամլո քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը հայտարարել է, որ անօդաչու սարքը խփվել է երկրից արձակված կրակով: Նրա խոսքով՝ անկման պատճառով սարքը հրդեհվել է: Բեկորները հայտնվել են Սուրգար շրջանում:
Նշենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերը կիրառում է տեղանքի հետախուզական լուսանկարներ անելու համար:










































