Ուղերձում ասված է.
«Հարգելի´ պարոն Զոհրաբյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանի առողջապահության զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր գիտական ու կազմակերպական փայլուն աշխատանքներով առաջ եք մղել նեյրովիրաբուժության Ձեր իսկ հիմնադրած հայկական դպրոցը և իրավամբ վայելում եք այդ դպրոցի ներկայացուցիչների հարգանքն ու երախտագիտությունը:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն և Ձեր գործի արդյունավետ շարունակում` հանուն մարդկանց առողջության և հանուն Հայաստանի գիտության զարգացման»: