Sunday, 16 06 2024
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին

Արվեստագետի տերն Աստված է, ոչ թե թագավորը. Յուրի Շևչուկ

«Դե Դե Տե» ռուսական ռոք խմբի առաջնորդ Յուրի Շևչուկը խոստովանել է, որ երբևէ մոտ հարաբերություններ չի ունեցել ո՛չ խորհրդային կառավարության, ո՛չ Ելցինի, ո՛չ Պուտինի հետ: Այս մասին ռոքերն ասել է Bloomberg գործակալությանը տված հրացազրույցի ժամանակ:

«Արվեստագետի տերն Աստված է, ոչ թե թագավորը»,- մեջբերել է Շևչուկն իր սիրելի ասացվածքը:

Գործակալությունը հաղորդում է, որ Հյուսիսային Ամերիկա շրջագայության շրջանակներում «Դե Դե Տե»-ն ներկայացնելու է երկու ծրագիր. հունվարի 27-ին Նյու Յորքում ցուցադրվելու է «Ինաչե» (Иначе) մեծ ծրագիրը, իսկ Տորոնտոյում և Չիկագոյում՝ «Սոլնիկ» (“Сольник”) ծրագիրը: Համերգներին բաժանվելու են երգերի թարգմանությամբ թերթիկներ:

Շևչուկի խոսքերով՝ ծրագիրը, որտեղ յուրաքանչյուր երգ ուղեկցվելու է վիդեոպրոեկցիաներով, հիշեցնելու է Pink Floyd-ի «Պատը»:

«Երգերն այն մասին են, թե ով ենք մենք, ինչպես ենք ապրում, անհատի և իշխանության միջև, անհատի և երկրի միջև, անհատի և սիրո միջև հարաբերությունների մասին են: Համլետյան հարցեր»,- ասել է Շևչուկը, որին հոդվածագիրը սանրվածքի և կլոր ակնոցների համար անվանում է «ռուս Լենոն»:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Շևչուկը վերջին երեք տարիներին այցելել է բողոքի միջոցառումների և կազմակերպել բարեգործական համերգներ՝ մարդու իրավունքներին և քաղբանտարկյալներին աջակցելու համար: Այս համերգների ընթացքում խումբը հավաքել է ավելի քան մեկ միլիոն ռուբլի: Մասնավորապես, սեպտեմբերին «Դե Դե Տե»-ն Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համերգի՝ հաջակցություն Pussy Riot-ի:

Հարցազրույցի ժամանակ Շևչուկն ասել է, որ «պանկ աղոթքը» հակասական զգացմունքներ է արթնացրել իր մեջ:

Ռոքերի խոսքերով՝ շատ մարդկանց համար եկեղեցին միակ վայրն է, որտեղ նրանք կարող են արտասվել իրենց դժվարին և նույնիսկ ողբերգական կյանքի համար: «Այլ տեղերում նրանց չեն լսում: Հասկանալի է՝ ինչու այդ մարդիկ բարկացան»,- մեկնաբանել է Շևչուկը:

Հոդվածագրի խոսքերով՝ Շևչուկը Ռուսաստանի ապագային լավատեսորեն է նայում՝ չնայած ընդդիմության դեմ ճնշումներին և կառավարության հակաարևմտյան նախաձեռնություններին:

«Ինձ դուր է գալիս այն, ինչ տեղի է ունենում երկրում: Ի հայտ է եկել երիտասարդների մի ամբողջ նոր սերունդ, որոնք չեն մտածում, որ կյանքի իմաստն անձնական հարստության մեջ է: Նրանք ցանկանում են մնալ Ռուսաստանում և այն դարձնել ավելի լավը, ավելի հարուստ, որպեսզի հպարտանան իրենց երկրով»,- եզրափակել է Շևչուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում