Thursday, 18 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում հեծանիվ հորինել

Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված լսումները նվիրված էին գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը: Նիստին ներկա էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը հույս հայտնեց, թե այս լսումների ընթացքում հնչած կարծիքները չեն լինի լոկ հերթական քննարկում, այլ անհապաղ և հետևողական միջոցառումների մեկնարկի ազդակ կդառնան:

Աբրահամյանը խոստովանեց, որ վերջին շրջանում մեր երկրում այս կամ այն ոլորտում անհաջողությունները պայմանավորում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով և հիմնական մեղսակից են դարձնում ճգնաժամը: Սակայն, նրա գնահատմամբ, մեր երկրում մի շարք ոլորտների և, մասնավորապես, գյուղատնտեսության անկման պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ:
ԱԺ նախագահն առաջարկեց գյուղատնտեսության ոլորտում իրականացնել հետևյալ բարեփոխումները` հողերի խոշորացում, ցածր տոկոսադրույքներով և 5-10 տարի ժամկետով գյուղատնտեսական վարկերի տրամադրում, ոչ բարենպաստ կլիմայական գոտիներում գտնվող հողատարածքների մշակման սուբսիդավորում` մեկ հեկտարի համար 50-75 հազար դրամ, խրախուսել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը արժեքի 20 տոկոսի չափով և այլն:

Աբրահամյանն ասաց, որ իր ներկայացրած առաջարկները գրված են «Գյուղատնտեսության զարգացումը և հիմնական պարենամթերքների ինքնաբավության մակարդակի բարձրացումը 2008-2012 թթ. զարգացման ազգային ծրագրում»: «Այստեղ շատ մանրամասն, շատ հասկանալի գրված են գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղությունները: Ես կցանկանայի լսել,- իհարկե, դա ներկայիս նախարարին չի վերաբերում,- թե ինչո՞ւ կառավարության կողմից ընդունված ազգային ծրագիրը չի իրականացվել, ի՞նչ խոչընդոտներ են եղել: Անկատարելի՞ է այս ծրագիրը, գուցե,- և ես հավատում եմ,- դրա համար կա՞ն օբյեկտիվ պատճառներ, արդեն 2011 թվականն է»,- ընդգծեց Աբրահամյանը և հավելեց, որ եթե ծրագիր պիտի ընդունեն ու չիրականացնեն, ապա ավելորդ է խոսել գյուղատնտեսության զարգացման մասին. «Հեծանիվ պետք չէ հորինել, հարկավոր է կոնկրետ քայլերով գտնել գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ուղղությունները և գնալ առաջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում