Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Արսենալ»-ը հետաքրքրված է «Ֆիորենտինա»-ի հարձակվողի ծառայություններով: Յովետիչը Արսեն Վենգերի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Օրեր առաջ «Ֆիորենտինա»-ի ղեկավարները, սակայն, հայտարարել են, որ չեռնոգորիացի ֆուտբոլիստի իրավունքները չեն վաճառվում` չնայած Ջուզեպպե Ռոսսիի տրանսֆերի ձեռք բերմանը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները պատրաստ են 20 մլն ֆունտ վճարել Ստևանի տրանսֆերի դիմաց: Ավելի վաղ Յովետիչը գրավել էր Թուրինի «Յուվենթուս»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարների ուշադրությունը:








































