Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևի ծառայություններով՝ գրում է «Իզվեստիա»-ն:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսը հեռանալու է ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին նա անձամբ է հայտարարել:
Հարկ է հավելել, որ «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է նաև «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ռեյնան:









































