The X Factor շոուի հաղորդավարուհի Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ինքը համարվում է Քարդաշյան ընտանիքի ամենագեր անդամը:
«Մի քանի տարի առաջ ես նիհարեցի 13 կգ-ով, սակայն, միևնույն է, ինձ քննադատում էին: Հիմա, անկեղծ ասած, ես կցանկանայի մի փոքր գիրանալ: Ես հասկացա, որ, չգիտեմ, թե ինչու, փորձում եմ հաճոյանալ ուրիշներին և լինել այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում: Ես կարծում եմ, որ այսպես էլ բավականին գեղեցիկ եմ»,- ասել է Քլոեն:
Քլոեն ասել է նաև, որ աշխատում է չհամեմատել իրեն քույրերի՝ Քիմի և Քորթնիի հետ, հատկապես, երբ հարցը դիմահարդարմանն է վերաբերում:
Նա նաև հերքել է Լամար Օդոմի հետ իր ամուսնալուծության մասին լուրերը:








































