ԱՄՆ ռազմական ինքնաթիռները սկսել են ֆրանսիացի զինվորներին տեղափոխել Մալիի մայրաքաղաք Բամակո։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Համաձայն այդ տվյալների՝ C-17 ինքնաթիռները հիմնականում այնտեղ են ուղևորվում Ֆրանսիայի հարավում գտնվող «Իստրե» ավիաբազայից: Ըստ ԱՄՆ զինուժում Աֆրիկյան հրամանատարության ներկայացուցիչ Բենջամին Բենսոնի խոսքերի՝ ինքնաթիռում գտնվում են զինվորներ, սպաներ և ռազմական սարքավորումներ:
Սակայն Բենսոնը հրաժարվել է նշել, թե ինչ ակտիվությամբ է ԱՄՆ-ն օգնում ՆԱՏՕ-ի իր գործընկերներին: Նա չի նշել Բամակո կատարված չվերթների կոնկրետ թիվը:












































