Armlur.am-ի փոխանցմամբ՝ Հունվարի 2-ին Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղում այրվել է երկհարկանի 2 տուն: Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանն ասել է, որ այդ տներն իրար կպած են եղել, կրակը մի տնից անցել է մյուսը: Հրո ճարակ է դարձել նաև տներում գտնվող, այդ ընտանիքներին պատկանող ողջ գույքը, այդ ընտանիքները զրկվել են տասնյակ տարիների ընթացքում ստեղծած ունեցվածքից: Այրված առանձնատերերի տերերը Թամրազյան տոհմին պատկանող հորեղբոր տղաներ են: Նրանցից մեկն իր հորեղբոր տղային պահանջ չի ներկայացնում այն կապակցությամբ, որ կրակը նրա տնից է անցել իր բնակարան: Գյուղապետն ասաց, որ գործում է հրդեհի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով:
Նա նաև կարծիք է հայտնել, որ կրակի պատճառը կարող է լինել էլեկտրական հոսանքը, որի տատանումները կամ քամուց լարերի միացումը կարող էր հրդեհ առաջացնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում