Wednesday, 01 05 2024
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

24-ամյա երիտասարդը կապվել է 15-ամյա աղջկա հետ, երեխա ունեցել ու դատապարտվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Ա.-ի գործի դատական քննությունը:

1988 թվականին ծնված Կարենը մեղադրվել է անչափահաս՝ 1998 թվականին ծնված ու ընդամենը 15 տարին բոլորած աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար:

Ըստ դատական ակտի՝ դեռ 2011 թվականին Կարենը հոր հետ առևտուր անելու նպատակով այցելել է Արարատի մարզի գյուղերից մեկը, այնտեղ հյուրընկալվել մի տանը, որտեղ տեսել է այն ժամանակ դեռ 13 տարեկան աղջկան՝ Նունեին (անունը փոխված է):

Կարենը հետագայում հոր հետ պարբերաբար այցելել է այդ տուն, շփվել է անչափահաս Նունեի հետ:

Նա աղջկան հավանել է, շուտով նրանց միջև փոխադարձ համակրանք է առաջացել:

Ըստ Կարենի՝ այդ համակրանքը շուտով վերածվել է սիրո: Նրանք փոխադարձ համաձայնությամբ ու իրենց ծնողների գիտությամբ ամուսնացել են՝ 2013 թվականի փետրվարին 24-ամյա Կարենն ամուսնացել է 15-ամյա Նունեի հետ: Աղջիկը տեղափոխվել է ամուսնու տուն:

Դատական ակտի համաձայն՝ ամեն շաբաթվա երրորդ օրը Կարենը սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս կնոջ հետ: Իսկ դեկտեմբերի վերջին նրանք դեղատնից հղիության թեսթ են գնել ու պարզել, որ մանկամարդ կինը հղի է:

2014 թվականին Նունեն երևանյան հիվանդանոցում բուժում է ստացել «հղիության 16-17 շաբաթական սպառնացող վիժում» ախտորոշմամբ: Իսկ սեպտեմբերին ծնվել է երեխան…

Ընդհանուր իրավասության դատարանում Կարենն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել է, թե չի իմացել, որ հանցավոր արարք է կատարում: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Նունեն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, հայտնել են, թե Կարենից բողոք չունեն:

Կարենը տեղեկացրել է, որ պատրաստվում է օրինական կարգով ամուսնանալ Նունեի հետ, ներկայումս իր խնամքին է մանկահասակ երեխան…

Դատարանը Կարենին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, դատապարտել է 4 տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտության կիրառմամբ սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում