Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45-ով և արժի 406.39 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 406-408 դրամով, գնում՝ 403-405 դրամով:









































