Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմադիր ուժերին կոչ է արել միացյալ կուսակցություն ստեղծել: Համապատասխան ուղերձը հրապարակվել է «Բատկիվշինա» խմբակցության կայքում: Ուղերձը հայտնվել է հունվարի 22-ին՝ Համախմբման և ազատության օրը:
Տիմոշենկոյի կարծիքով` իդեալական տարբերակ է ընդդիմադիր ուժերի և հասարակության հետ նրանց միավորման գործընթացի շարունակումը, որը կարագացնի Յանուկովիչի ռեժիմի մահը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Նա կոչ է արել «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար» արտահայտությունը դարձնել 2013-ի կարգախոս: Տիմոշենկոն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի իսկական համախմբումը հնարավոր է միայն ԵՄ-ին միանալու պայմաններում:










































