Ստորջրյա խորքերն ուսումնասիրող ջրասուզակը ժայռոտ ափերից ոչ հեռու սուզվելիս հանդիպել է շնաձկան, սակայն կարողացել է նրան վախեցնել ու խուսափել հարձակումից` հայտնում է lifenews.ru-ն:
Գերմանացի սուզակն իր ընկերոջ հետ նկարահանել է իր պատահական հանդիպումը գիշատչի հետ:
Շնաձուկը նպատակադրված մոտեցել է սուզորդին, որը առաջին պահին խուճապի է մատնվում, սակայն հավաքելով ուժերը` սկսում է դիմադրել: Տեղի ունեցածը նկարահանել է նրա գլխին ամրացված տեսախցիկը:
Բարեբախտաբար, նա իր խառը շարժումներով վախեցնում է գիշատչին, և սուզորդը փրկվում է:










































