Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է թուրք-սիրիական սահմանի երկայնքով Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման դեմ բողոքի ակցիայի առնվազն 25 մասնակիցների, հաղորդում է իրանական Press-TV հեռուստաալիքը:
Ըստ այդ տեղեկության՝ ցուցարարները փորձել են ներխուժել Ադանա քաղաքի մոտ տեղակայված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ինջիրլիք բազա, որտեղ գտնվում են Patriot երկու համալիրները:
Patriot համալիրների տեղակայման դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:
Ակցիայի մասնակիցները Թուրիքայի իշխանություններին մեղադրել են Սիրիայի հանդեպ ներխուժման քաղաքականություն կիրառելու մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին գերմանացի զինվորականները Patriot համալիրների երկու մարտկոց են բերել Թուրքիայի Իսքենդերուն նավահանգիստ: