Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն Գորան Էրիքսոնը, ով նշանակվել է ԱՄԷ-ի «Ալ-Նասր» ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնում, հայտարարեց, որ իր առաջին քայլը Բեքհեմին թիմ հրավիրելն է լինելու:
«Եթե նա ցանկանա տեղափոխվել ԱՄԷ, ապա մեր ակումբի դռները նրա առջև միշտ բաց են»,- Էրիքսոնի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
«Կարող եմ ասել, որ ես արդեն սկսել եմ բանակցել Բեքհեմի հետ»,- նշեց Էրիքսոնը, ով «Ալ-Նասր»-ի հետ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել:







































