Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին Թբիլիսում ընդունել է Իրսայելի դեսպան Յուվել Ֆուքսին:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով վարչապետի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերություններն ապագայում և Իսրայելի նախագահական ընտրությունները:
Բիձինա Իվանաշիլին և Յուվել Ֆուքսը պայմանավորվել են, որ վրաց-իսրայելական հարաբերությունները պետք է ավելի խորանան, պետք է զարգանա համագործակցությունը մշակույթի, սպորտի, երիտասարդության և այլ ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև բիզնես և առևտրային հարաբերությունների զարգացման հարցերին:








































