Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը եվրոգոտում պետությունների անունից պատրաստ է Հունաստանին հատկացնել ֆինանսական օգնության հերթական տրանշը՝ 9,2 մլրդ եվրո ծավալով: Այս որոշումը բխում է հինադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգի հայտարարությունից,- հայտնում է RIA Novosti-ն:
«Հունաստանին պետք պատրաստ ենք տրամադրել 7,2 մլրդ եվրոյի պարտամուրհակ բանկերի ռեկապիտալիցազիայի համար, ինչպես նաև 2 մլրդ եվրո կանխիկ՝ բյուջեի ծախսերի համար, քանի որ վարկատուների «եռյակը» հաստատել է, որ հիմնական պահանջները կատարված են: Այդ ամենը տեսականորեն կհաստատվի Ֆինանսական կայունության եվրոսպական հիմնադրամի կողմից մոտ ժամանակում»,- մամլո ասուլիսին ասել է նա:
2012 թ. դեկտեմբերի վերջին Եվրոխումբը որոշեց Հունաստանին տրամադրել հերթական վարկի տրանշը 49,1 մլրդ եվրոյի չափով: Ենթադրվում էր, որ 34,3 մլրդ եվրոն կհատկացվի դեկտեմբերին, մնացած մասը՝ 2013 թ. առաջին կիսամյակում:










































