ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը նվիրված շքերթի հանդիսականները, ցրվել են նախագահական շարասյունից անմիջապես հետո,- հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը:
Շքերթն սկսվել էր մեծ ուշացումով, բացի այդ՝ հավաքվածները ստիպված են եղել ցրտին սպասել՝ Վաշինգտոնում օդի ջերիմաստիճանը չի գերազանցել ըստ Ցելսիուսի՝ 4 աստիճանը:
Հենց այդ պատճառով էլ հանդիսականը, սպասելով Օբամայի ու ԱՄՆ առաջին տիկնոջ, ԱՄՆ փոխնախագահի ու նրա կնոջ, Կոնգրեսի ղեկավարների և Գերագույն դատարանի դատավորների, քաղաքապետի ու ոստիկանապետի ավտոմեքենաներին, դրանց գնալուց հետո սկսել է ցրվել:
Ընդհանուր առմամբ՝ շքերթին մասնակցել է շուրջ 8000 մարդ, քաղաքում անվտանգությունը ապահեվել են մի քանի տասնյակ հազար ոստիկաններ ու 50 հազար կամավորներ:
Ոստիկանության տեղեկություններով երդմնակալությայն արարողությանը հետևել է 600-800 հազար մարդ:




































