Փարիզում կհայտնվեն «խելացի» աղբամաններ: Ամեն կոնտեյները հագեցած կլինի ցուցիչներով, որոնք կչափեն աղբի ծավալը և թույլ կտան տեսնել շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը,- հաղորդում է Euromag-ը:
Այն տները, որոնք կնետեն ավելի քիչ քանակությամբ հատկապես աղտոտ մնացորդներ, կկարողանան պետությունից վիճակախաղի միջոցով ստանալ տարբեր օգտակար իրեր, այդ թվում՝ բազմոցներ, բազկաթոռներ, աթոռներ և այլն:
«Մենք կիմանանք, փողոց առ փողոց, տուն առ տուն, թե ինչ են դուրս նետում և ինչ քանակությամբ»,- ասում է մաքրության ապահովման հարցով Փարիզի քաղաքապետի տեղակալ Ֆրանսուա Դանոն:
«Խելացի» աղբամանները ևս մեկ քայլ է քաղաքապետարանի՝ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարում, որն արդեն արդյունք է տալիս:








































