ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ Ղազախի շրջանում՝ հայ-ադրբեջակնական զորքերի շփման գծում, մոնիթորինգ կանցկացվի: Այս մասին հաղորդում է 1news գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Հայկական կողմում մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:
Ադրբեջանական կողմում այն կիրականացնեն ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և վերջինիս դաշտային օգնական Եվգենի Շարովը:










































