Wednesday, 01 07 2026
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

«Գնալու ենք առաջարկենք, որ Ծառուկյանը դառնա շարժման լիդեր»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին կանցկացվի խորհրդաժողով՝ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ:

Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր հիմնականում ստացել են բոլոր այն կուսակցությունները, որոնք մինչ այժմ եռյակին և ավելի կոնկրետ՝ «Բարգավաճ Հայաստան»-ին սատարելու պատրաստակամություն են հայտնել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ իրեն հրավիրել են մասնակցելու խորհրդաժողովին, և որ ինքն անպայման գնալու է:

Մեր այն հարցին, թե ինքը նախկինում կողմ էր հանրահավաքային պայքարին, ինչո՞ւ որոշեց մասնակցել դահլիճային մակարդակի միջոցառմանը, Կարապետյանը պատասխանեց. «Կլինի, հանրահավաք էլ կլինի»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ ակնկալիք ունի խորհրդաժողովից, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Առաջարկելու ենք, որ համաժողովրդական շարժումը լիդեր ընտրի՝ դա անձամբ իմ առաջարկն է: Այդ լիդերը պետք է լինի Ծառուկյանը»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ միակ անձնավորությունը Ծառուկյանն է, որ բացի փողից՝ մտածում է նաև ժողովրդի մասին: «Չեմ ասում՝ բիզնես չունի, չեմ ասում՝ սուրբ է, բայց եղածներից ամենալավն է»,- ասաց Կարապետյանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է խորհրդաժողովին. «Մենք հենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ ընդունում ենք հրավերը և կոնկրետ առաջարկություններով կմասնակցենք խորհրդաժողովին»,- ընդգծեց նա:

«Ազատամարտիկների դաշինքը» ևս խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ստացել՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց դաշինքի անդամ Սուրեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ համաժողովին անպայման մասնակցելու են, իսկ թե ինչ ֆորմատով՝ կորոշեն առաջիկայում կայանալիք վարչության նիստում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության փորձագետ, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ողջունում է ցանկացած տեսակի քննարկում, բայց կոնկրետ այս խորհրդաժողովի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Մեր այն հարցին, թե երկու բուռն հանրահավաքներից հետո դահլիճային մակարդակով քննարկումներ անցկացնելը հիասթափեցնող չէ՞, Խաչատրյանը պատասխանեց. «Թող հիասթափվեն նրանք, ովքեր ոգևորված էին, ես արդեն վաղուց ոգևորված չեմ»։

Հասկանալի է, որ եռյակի մաս կազմող ուժերն այս խորհրդաժողովին չեն ներկայանա առաջին դեմքերի մակարդակով: Հայ ազգային կոնգրեսն իր հայտարարության մեջ արդեն իսկ ակնարկում է այս մասին, իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի խորհրդաժողովին. «Ընդհանրապես մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, բայց կարծում եմ՝ ցանկացած դեպքում մասնակցություն կունենանք, դեռ պետք է հստակեցվի, թե համաժողովի օրակարգը որն է: Չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի, բայց մենք կմասնակցենք և մեր առաջարկությունները կներկայացնենք»,-եզրափակեց նա:

«Համաժողովրդական շարժմանն» աջակցողների թիվն այսքանով չի սահմանափակվում: Շատերն են եռյակին միանալու ցանկություն հայտնել՝ ընդգծելով, որ իշխանափոխություն այս երկրում կարող է իրականացնել միայն Գագիկ Ծառուկյանը՝ իր խելքով, համբավով և շնորհքով:

Ուշագրավ է, որ այս «շարժման» մեջ կան կուսակցություններ՝ թեկուզև մարդ-կուսակցություններ, որոնք եղել են նաև 2008 թվականի շարժման մեջ, երբ շարժումն ուներ թե՛ հանրության լայն շերտերի, թե՛ մտավորականների և թե՛ մամուլի աննախադեպ աջակցությունը, որն, անխոս, անհամեմատելի է այն ամենի հետ, ինչ այսօր է տեղի ունենում Ազատության հրապարակում և մասնավոր դահլիճներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում