Ինդոնեզիայի ոստիկանության տվյալներով՝ ներկա պահին որոշ վայրերում ջուրը 2 մետրի է հասել: Բոլոր տուժածները գտնվում են ժամանակավոր կացարաններում:
Զոհերի թիվը 26-ի է հասել, նախկինում ասվում էր 15 զոհի մասին: Ավելի քան 100 մարդ անտուն է մնացել:
Ջրհեղեղի պատճառը մի քանի օր չդադարող հորդառատ անձրևներն են եղել, որոնք հեղեղել են 14 մլն բնակչություն ունեցող քաղաքի մոտ 30 %-ը: Ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով ստիպված են եղել ամբարտակից ջուրը բաց թողնել: Ջրի ահռելի հոսքը քանդել է ամբարտակի 50 մետրանոց հատվածը: Քաղաքի կենտրոնում ջրի բարձրությունը կես մետրի է հասել: Քաղաքի 44 շրջաններից 27-ը ջրի տակ են անցել: Ջրի տակ է հայտնվել նաև նախագահի նստավայրը և բիզնես-կենտրոնը:






































