Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Ավստրալիայի Բաց առաջնության ռեկորդ է սահմանել:
Բանն այն է, որ Շարապովան մինչև քառորդ եզրափակիչ ընդամենը հինգ գեյմ է տանուլ տվել:
Նախորդ ռեկորդը պատկանում է գերմանուհի Գրաֆին, ինչպես նաև ամերիկուհի Մոնիկա Սելեշին: Նրանք երկուսն էլ ութ գեյմ են տանուլ տվել մինչև քառորդ եզրափակիչ:







































