Հայտնի է, որ մազաթափության գործընթացն անդառնալի է, մինչդեռ շատ տղամարդիկ շատ են բարդութավորվում դրա պատճառով: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով են նրանք գնում մազերի փոխպատվաստման՝ որպեսզի վերականգնեն իրենց ցածրացած ինքնագնահատականը: Վերջերս կատարված հարցման արդյունքներով՝ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի խաղացող Ուեյն Ռունին համարվել է այն տղամարդը, որին ամենից լավ է հաջողվել մազերի փոխպատվաստում անել, հայտնում է raut.ru-ն:
Հայնի բրիտանացիների շարքում, որոնք մազերի փոխպատվաստում են արել, ընդգրկվել են Ջեյմս Նեսբիթը, Բրիտանիայում հայտնի բժիշկ Քրիստիան Ջեսսենը, ավստրալացի պարուսույց Ջեյսոն Գարդիները, բրիտանացի գլխավոր խոհարար Գորդոն Ջեյմս Ռամզին, Էլթոն Ջոնը և դերասան Շոն Ուիլյամսոնը:
Արքայազն Ուիլյամն ու դերասան Ջուդ Լոուն գլխավորել են այն աստղերի ցուցակը, որոնց շտապ անհրաժաշտ է դիմել մազերի փոխպատվաստման:
Փորձագետները կարծում են, որ շուտով Ռունին երկրոդ փոխպատվաստման կարիք կունենա, քանի որ նա այդ միջոցին դիմել է բավական երիտասարդ տարիքում, երբ ճաղատանալու գործընթացը շատ արագ է ընթանում:











































