Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Պատերազմ հնարավոր է, բայց այս պատերազմը Ադրբեջանը հաստատ տանուլ է տալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի մայոր Պավել Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան, երեկ եք Լեռնային Ղարաբաղից վերադարձել, այս օրերին սահմանին կրակոցները չեն դադարում, ունենք կորուստներ: Ինչպիսի՞ն է իրավիճակը, և ինչի՞ կարող է այն հանգեցնել:

-Նախ պիտի ասեմ, որ ինչ կատարվեց, ԵՏՄ կոչվածից շատ բան է կախված, սա Կարսի պայմանագրի երկրորդ տեսակն է: Որովհետև երբ ականատեսները պատմում են Կարսի անկման տեսարանը, այն շատ նման է ներկայիս վիճակին: Մենք սկզբում քեսաբահայությանն ուշադրություն չդարձրինք: ԵՏՄ-ով ուզում են առանձնացնել մեզ Արցախից և հաշվեհարդարի փորձ անել, ինչը չի հաջողվելու: Սա գալիս է մեր իշխանությունների թուլությունից, հայ զինվորին ընկճելու փորձերից, երբ այստեղ հայ ազատամարտիկին դնգստում են, ծեծելով շարք են կանգնեցնում: Բայց ես կարող եմ ասել, որ ծեծելով շարք չեն կանգնեցնում, շարքը սրբագույն վայր է, որտեղ սուրբ գաղափարների համար են ծառայում:

Այս քննությունը ստիպված պիտի գերազանց հանձնենք: Իմ և իմ տեսակների նշանաբանն է լինելու՝ ոչ մի թիզ հող չի զիջվելու: Այս տարիներին, որ երիտասարդ տղաները նահատակվում են, բան են ասում մեզ: Մենք զրկված ենք սխալվելու իրավունքից, հակառակ դեպքում մեր նահատակ ընկերների արյան գինն է փոշիանալու, կորցնելու ենք մեր պետական ատրիբուտները: Մեր արժեհամակարգը, ճիշտ է, ամբողջությամբ խաթարված է, բայց ես վստահ եմ, որ շուտով կունենանք մի հզոր համակարգ, որն ի զորու է այս ամենը վերականգնելու:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա ինձ համար ցավալի է, որ նույն ձևով մեզ պարտադրած շարք են կանգնեցնում, դաշնակցի ու ախոյանի տարբերություն չես զգում: 1989-90-ականներին ադրբեջանցիները իջեցրին մարշալ Բաղրամյանի արձանն իր ծննդավայրում և տեղում կանգնեցրին Ղաչաղ Նաբիի արձանը: Համաշխարհային քաղաքակրթությունը, այդ թվում՝ այսօր մեզ ԵՏՄ պարտադրողը չարձագանքեց:

Մենք երբեմն շատ ենք սխալվել: Նախորդ դարին մենք մի Վլադեյմիր ունեցանք, որին խաբվեցինք և ունեցանք «Հայի աչքեր» երգը: Հիմա ունենք «Վլադեյմիր Վլադեյմիրովիչ», որին պիտի պատասխանենք «Уйти с миром»-ով:

-Փաստացի հունվարի 2-ին, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ, ու այս փաստաթուղթը ուժի մեջ մտավ, մենք պետք է սպասեի՞նք նման զարգացումների: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ինքն է փորձում տեսնել, թե ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը որքանով է պաշտպանված լինելու: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը լռում է, ՀԱՊԿ-ը դարձյալ լռում է, և արձագանքում է միայն ԱՄՆ պետդեպարտամենտը:

-Սա առաջին նախակարապետն էր հենց ամսի 2-ին, որ նման կառույց գոյություն չունի: Եթե գոյություն էլ ունենա, ապա դա շատ է նմանվում Կարսի պայմանագրին, որովհետև հետևը սկսվելու է գիշերային դիվանագիտությունը, որովհետև Հայաստանն այդ կառույցում հայտնվել է եթիմի կարգավիճակում: Իրավիճակը շատ նման է։ Մի հետաքրքիր օրինակ բերեմ. դպրոցական տարիներից հիշում եմ մի փաստ, մեզանից մի երկու դասարան ցածր դասարանի փոքր դասվարը իր եղբոր տղային անընդհատ ծեծում էր, հարևան էին, իրար հետ վիճում էին, և ոխը հանում էր այդ 7-8 տարեկան պատանյակից, մի օր էլ շատ խիստ ծեծելուց հետո այդ խեղճ երեխան լացելով ասում է՝ «Զարկ, զարկ, բալքիմ մեռնիմ, պրծնիմ ձեզնից»: Իրական պատկերը հիմա այդպիսին է: Բայց կրկնում եմ, որ մենք դա թույլ չենք տալու, և այստեղ մենաշնորհ չի լինելու: Ցանկացած կայսրություն հետևյալ քայլն ունի. եթե ես չլինեմ, առանց ինձ դու գոյություն չես ունենալու: Իհարկե, պետք է ասեմ, որ եթե շարունակվի սա, ապա մեր Արցախը, հայկական հանրապետությունը, իր պատմական մայրաքաղաքն է ձեռք բերելու՝ Պարտավը:

-Այս իրավիճակի թեժությունը մինչև ո՞ւր կարող է տանել, ընդհուպ մինչև պատերազմական գործողությունների վերսկսմա՞նը:

-Ես պետք է ասեմ հետևյալը. երբ հակառակորդն ամրապնդված է իր դաշնակցի ապահովությունից, ապա ցանկացած ոտնձգություն անելու է: Այո, մենք պատերազմի պետք է սպասենք, բայց սա շատ վտանգավոր է, որովհետև մեր զինվորը, երբ տեսնում է իր առաջնորդի կատարած սխալը, բարոյապես անհասկանալի վիճակի մեջ է: Պատերազմ հնարավոր է, բայց պետք է ասեմ, որ այս պատերազմը Ադրբեջանը հաստատ տանուլ է տալու: Ճիշտ է, մեր դաշնակիցը նրան շատ լավ է զինել, մեր դաշնակիցը նրան ամեն ինչով է ապահովել, բայց չմոռանանք, որ 1990-ական թթ. մի քիչ ավելին էր նրանց և́ զինվածության աստիճանը, և́ քանակը, և́ տեխնիկան, և́ չեչեններն էին այդ գործում ընդգրկված, ռուսական սպաներ կային, ուկրաինական անձնակազմ կար: Ամեն տեղից էլ ունեին օժանդակման ուժեր, էլ չեմ ուզում ասել, թե Թուրքիան ինչպես էր կատարում իր ավանդական ավագ եղբոր պարտականությունը: Ամեն տեղից էլ եկել են՝ և́ Իրանից, և́ Պակիստանից, բայց հայ կամավորը, դեռ բանակն էլ ձևավորված չէր, մնաց մեն-մենակ՝ ինքն ու իր հաղթական բազուկը: Հիմա պետք է ասել, որ ավելի լավ է լինելու, որովհետ հայ զինվորի կողքին կանգնած ենք լինելու մենք: Իհարկե, մենք քիչ ենք:

-Արդյո՞ք ազատամարտիկները չպետք է ռոտացիա անեին և պարբերաբար գնային ու կանգնեին զինվորի կողքին, և ոչ միայն սահմանին լարվածության ժամանակ:

-Դուք շատ ճիշտ հարցադրում եք անում, մենք մի քանի անգամ խնդրել ենք, գնացել ենք, բայց հետո մեր պետանվտանգության կողմից արգելվեց մեզ շփվել բանակի հետ, ինչի համար մենք խստագույնս ցավում ենք: Մենք այսօր կանգնած ենք, խոսքը Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման մասին է, մեր պետականության, մեր բանակի և պաշտպանության նախարարի կողքին ցանկացած առաջադրանք կատարելու համար: Մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցելու, ուղղակի մեր պետանվտանգությունը բառիս բուն իմաստով թույլ չի տալիս շփվել, իսկ զինվորի հետ երբ դու խոսում ես, նրա հետ պետք է ճիշտ խոսես: Այդ քաջալերանքը ճշմարտախոսություն է պահանջում:

Զինվորը, ասպետը պետք է ճշմարտախոսության, ազնվության, առաքինության խորհրդանիշը լինի: Նա չի կարող հասկանալ, երբ դու հող ես ազատագրում, բայց քո տան ներսը աղբանոցի է վերածված: Նա չի կարող հասկանալ, երբ ինքը կատարում է մի դերակատարություն, երբ նախկինում այդ դերակատարությունը կատարել է ու արժանացել ստորացման: Բաներ կան, որ մենք պետք է ինքներս շտկենք: Հետևությունը հետևյալն է, որ մեր պետանվտանգությունը չի զբաղվում մեր պետանվտանգությամբ, այլ ինչ-որ ուրիշի շահեր է պահում, ինչն անհասկանալի է առ այսօր: Ներսում մենք շատ բաներ ունենք անելու, որի համար էլ մենք երևի թե շուտով կհասնենք դրան և կունենանք մեր իսկական պետանվտանգությունը, մեր իսկական պետականությունը պահպանող անձերը:

-Դուք իշխանափոխության կողմնակից եք, իշխանափոխություն պահանջում են նաև ոչ իշխանական ուժերը, ովքեր այսօր վերցրել են Ազատության հրապարակը: Ընդհանրապես, այն լիդերները, ովքեր կանգնած են հրապարակում, կարո՞ղ են արդյոք իսկապես ռազմական կարևոր գործողությունների ժամանակ ճիշտ որոշումներ կայացնել: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է արդյոք ընդունելի լինել բոլոր զինվորականների, ազատամարտիկների համար, և արդյոք նրա պոտենցիալը թույլ կտա՞ իրեն կարևոր ռազմաքաղաքական իրադարձությունների ժամանակ ճիշտ որոշում կայացնել:

-Ո́չ իշխանական և ո́չ ժողովրդական: Իշխանությունը մի վառվող սկուտեղ է, որը քեզանից քաջություն է պահանջում, որպեսզի դու կարողանաս պահել ձեռքերիդ վրա: Դրանցից և ոչ մեկն ի զորու չէ, որովհետև այդ ընթացքում մերթ ընդ մերթ կազմել են իշխանության մաս, ու նրանք բոլորն էլ պղծված են: Այսինքն՝ նրանց անցյալն արդեն պղծված է: Մյուս առումով, յուրաքանչյուր անձ պետք է իր անցյալով ներկայանա, այսինքն՝ պետք է լինի հուսալի մարդ իր ապրած կյանքով, իր արած ներդրումով,- ներդրում՝ չեմ ասում նյութական, որովհետև հերոսները հերոսության հասնում են կյանքի գնով: Այսինքն՝ այն ուժերը որոնց մասին դուք ասում եք, դրանց ժողովուրդն արդեն չի հավատում:

Այսօր ես հիմնադիր խորհրդարանի պատգամավորական թեկնածու եմ, և այն քայլը, որ կատարում է նախախորհրդարանը, այս տղաների ողջ անցյալը, ոչ բոլորին են ճանաչում իհարկե, բայց ում էլ որ ճանաչում են՝ անբասիր մաքուր անցյալ ունեն: Սրանք են, որ կարողանում են ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծություն անել և ճիշտ քայլեր անել, սրանք են, որ ճիշտ ապրել են քարի կռվից սկսած: Սրանք են, որ մինչև բանակի կազմավորումը այն խմբերի մեջ են եղել, որի հրամանատարը եղել է Ժիրայր Սեֆիլյանը, այդ նույն զորահրամանատարն իմ կողքին 2 անգամ վիրավորվել է, այդ նույն զորահրամանատարի, երբ որ ես նրան ճանաչել եմ, նույնիսկ մի մազը ճերմակած չէր, իսկ հիմա ճերմակել է, իմաստնություն է ձեռք բերել: Այդ նույն զորահրամանատարը ոչ մի կիլոգրամ չի ավելացել իմ ճանաչած ժամանակաշրջանից: Այդ նույն զորահրամանատարը հայրենիքի սիրուն բանտերով է անցել, այդ նույն զորահրամանատարին այսօր քաղաքացիություն չեն տվել, այդ նույն զորահրամանատարն այստեղից ոչ մի քայլ դուրս չի գալիս…

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում