Թուրքիայում DHKP-C (Ժողովրդա-ազատագրական կուսակցություն-Ճակատ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է ինը փաստաբան` հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ձերբակալվածների թվին է պատկանում նաև Թուրքիայի ժամանակակից փաստաբանների ասոցիացիայի նախագահ Սելչուկ Քոզաղաչլուն:
DHKP-C-ն աջակցում է մարքսիստական գաղափարախոսությունը և ունի հակաամերիկյան հայացքներ: 1980-ական թթ. վերջում պայքար է մղվել Թուրքիայի անվտանգության սպաների և բանակի դեմ: 1992թ. խումբը հրթիռ է արձակել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա: