Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Բարեկամավանի վրա մեծ տրամաչափի զենքից են կրակել

«Այս պահին հանգիստ է, բայց ճիշտ է՝ երկու օր շատ անհանգիստ է եղել: Վերջին կրակոցները մի քանի ժամ առաջ են եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին:

Իսկ վերջին երկու օրերին Բարեկամավանն անընդհատ գտնվել է Ադրբեջանի կողմից ուղղված կրակահերթի տակ: «Անցած տարվա հուլիս-օգոստոսյան դեպքերից հետո առաջին անգամ է, որ նման լարվածություն է լինում»,- ավելացնում է Բարեկամավանի գյուղապետը:

Նրա խոսքերով՝ կրակել են մեծ տրամաչափի զենքերից, և հիմնականում լարված է եղել անցած գիշերը: «Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ զենքից են կրակում: Կրակած սնարյադից մի կտոր մոտս կա: ДШК-ից մեծ է, բայց գրադի չափ չկա: Եվ որտեղ որ ընկել է, տեղում խփել է, ու պայթյունը շատ ուժեղ է եղել: Տրաքել է, ասկոլկա է տվել և մոտակա պատի երեսը քանդել: Մեկն էլ ընկել է տան մեջ, վնասներ է տվել, բայց էդ տանը մարդ չի եղել, տերերը Ռուսաստանում են»,- ասում է նա:

Գյուղապետն ասում է, որ Բարեկամավանի բնակիչները հիմա շատ զգույշ են, իսկ ով այդ կրակոցներից շատ է վախեցել, առայժմ հեռացել է գյուղից: «Կրակոցները մեզ համար սովորական բան են դարձել, բայց երեկվանն ուրիշ էր, ուժեղ էր: Մի քանի տարի է՝ այդպիսի կրակոց չենք ունեցել: Բայց մեր մոտից ակտիվ պատասխան եղավ, նոր իրենք դադարեցրին»,- ասում է Գ. Աբազյանը:

Գյուղապետի խոսքերով՝ Բարեկամավանը թեև փոքր գյուղ է, բայց Ադրբեջանի հետ ունի 17-18 կիլոմետր սահման: Սահմանից այն կողմ ադրբեջանական Ղազախի շրջանի երեք գյուղեր են, որոնց մոտակայքից էլ Բարեկամավանի վրա են կրակում: Եվ կրակելու դեպքում էլ ստանում են պատասխան կրակոցները: Իսկ Բարեկամավանն ունի 250 բնակիչ: «Հուլիս-օգոստոսյան դեպքերից հետո 10 աշակերտ դուրս եկան գյուղից, և մեր դպրոցում 33 աշակերտից 23-ն են մնացել: Մինչդեռ դպրոցը ժամանակին ունցել է 330 աշակերտ: Ես գոհ եմ, որ 23 աշակերտի համար պետությունը դպրոց է պահում: Դա շատ կարևոր է մեզ համար: Դպրոցը փակեցին, այս դարպասը կքանդվի: Եթե սահմանի հետևը բնակչություն չլինի, սահման պահելը դժվար կլինի: Ասեմ նաև, որ պաշտպանության նախարարը շատ ուշադիր է գյուղի նկատմամբ, շատ է մտահոգվում, հաճախ է գյուղ գալիս»,- ասում է գյուղապետը:

Վերջինս դեռ չգիտի, թե տարեվերջին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանամերձ գյուղերի արտոնությունների մասին օրենսդրական փաթեթն ինչ կարող է տալ Բարեկամավանին: Օրենքը նոր է սկսել գործել, և գյուղը դեռ դրա հնարավորությունները չի զգացել: Առայժմ նրանց համար զգալի է այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարությունը հոգում է էլեկտրաէներգիայի ծախսերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում