Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տարածած հաղորդագրության` ապրիլի 3-ին` ժամը 13:45 րոպեին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի համաձայն` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ իրականացնել:
Կկատարվեն ատոմակայանի էներգաբլոկի ընթացիկ նորոգման, ինչպես նաև` տուրբինային կոնդենսատորների մաքրման աշխատանքներ: ԱԷԿ-ում Էներգաարտադրությունը կվերսկսվի ապրիլի 7-ին մեկ տուրբոագրեգատով, իսկ մյուս տուրբոագրեգատի մաքրման աշխատանքները կշարունակվեն: ԱԷԿ-ն ամբողջ հզորությամբ էներգաարտադրության ցանցին կմիանա ապրիլի 19-ին: