«Շալկե»-ի ղեկավարները փոխարինող են գտել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ տեղափոխված թիմի պաշտպան Լյուիս Հոլտբիին:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Շալկե»-ի շարքերը կհամալրի «Լիոն»-ի կիսապաշտպան Միշել Բաստոսը: Նշվում է, որ տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 7 մլն եվրո, իսկ ինքը` ֆուտբոլիստը, ում պայմանագրի ժամկետը կլրանա 2015 թվականի հունիսին, արդեն համաձայնել է տեղափոխվել Բունդեսլիգա:
Հարկ է նշել, որ ավելի վաղ Բաստոսը հայտարարել էր, թե ուշադրություն չի դարձնում իր անվան շուրջ շրջանառվող տրանսֆերային լուրերին:







































