Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ ֆուտբոլը հասկանալու և խաղային փիլիսոփայություն դավանելու հարցում Խոսեպ Գվարդիոլան գնում է իր հետքերով:
«Բավարիա»-ն միշտ հիմնվում է լավ մասնագետների օգնության վրա: Իսկ ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա վստահեցնում եմ ձեզ, որ նա դավանում է իմ խաղային փիլիսոփայությունը»,- նշել է վան Գալը:
Հիշեցնենք` վան Գալը աշխատել է և´ «Բարսելոնա»-ում, և´ «Բավարիա»-ում: Կատալոնական ակումբում նա աշխատել է 1997-2000 թվականներին, երբ Գվարդիոլան «կապտանռնագույներ»-ի խաղացողներից մեկն էր:






































