Ամերիկացի քաղաքագետ ու պատմաբան, Նյու Յորքի ու Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Կոենը նախազգուշացրել է Ռուսաստանի հետ «նոր սառը պատերազմի» սանձազերծումից զերծ մնալու մասին:
Ձախ լիբերալ Nation շաբաթաթերթում հրապարակված մեկնաբանությունում նա ընդգծել է, որ The Washington Post-ը գնում է Մոսկվայի հետո նոր հակամարտության, «գլխովին նետվում է դրա մեջ»: Դրանում իրենց զգալի մեղքն ունեն նաև ամերիկյան ԶԼՄ-ները` հաղորդում է ITAR-TASS-ը:
Մասնագետը որպես երկկողմ հարաբերությունների վատթարացման անմիջական պատճառ նշում է «Մագնիտսկու օրենքը», որը դեկտեմբերին ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը, և ամերիկացիների կողմից ռուս երեխաներին որդեգրելու արգելքը:
Կոենը նկատել է, որ Ռուսաստանում ԶԼՄ-ները լի են իշխանությունների որոշման դեմ մեկնաբանություններով, իսկ ԱՄՆ-ում, այսպես կոչված, դեմոկրատական մամուլը «ծափահարություններով» է դիմավորել հակառուսական ակտը, որը «սև ցուցակ է սահմանում` առանց որևէ իրավական գործընթացների»,- ասել է հեղինակը:
«Առաջին անգամ չէ, որ ամերիկյան առաջատար թերթերը, հեռուստա և ռադիոկայանները հանդես են գալիս որպես նոր սառը պատերազմի հրահրողներ»,- հավելել է նա:
Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ում հակառուսական «կոնսենսուսի» պահպանման համար «հատկապես մեղավոր են» հենց ԶԼՄ-ները: