Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Հմայակ Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի համարում. մեկնարկեց նրա դեմ հարուցված քրգործի դատաքննությունը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության առաջին նիստը:

Նիստի մեկնարկին Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Ղազարյանը դատավորին ինքնաբացարկ ներկայացրեց: Նա կասկած հայտնեց դատավորի կողմնակալության մասին: Իր միջնորդությունը պաշտպանը հիմնավորեց մի քանի հանգամանքներով, որոնցից մեկն այն է, որ դատավորն անցել է դատաքննության փուլին՝ հաշվի չառնելով, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում քրեական օրենսգրքի պահանջներին:

Դատավորի հարցին, թե միակարծի՞ք են պաշտպանը և ինքը, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հալածանք: «Քննությունը մինչև վերջ չի իրականացվել, թեև եղել են միջնորդություններ: Գործը ծայրից ծայր շինծու է, իսկ ձեր կողմնակալ վերաբերմունքն ակնհայտ է նրանով, որ գործում կարևոր վկաներ չեն ներգրավվել: Սա մի խայտառակ գործ է, որն արտացոլում է դատաիրավական համակարգի թերիությունը: Կոչ եմ անում ընդունել, որ կողմնակալ եք»,- դիմեց դատավոր Պողոսյանին ամբաստանյալի աթոռին նստած Հմայակ Հովհաննիսյանը:

Դատախազ Հայկ Էյամջյանն իր հերթին անդրադարձավ միջնորդությանը՝ այն հիմնազուրկ անվանելով: Իսկ տուժող Սենիկ Ջուլհակյանը, խոսելով Հմայակ Հովհաննիսյանի դիտարկումներից, նշեց, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չկա:

Դատավոր Գ. Պողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և մոտավորապես կես ժամ միջնորդությունը քննության առնելուց հետո վերադառնալով նիստի դահլիճ՝ հայտարարեց, որ հաշվի առնելով այն, որ պաշտպանի հիմնավորումներն անհիմն են, որոշում է կայացվել մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

Դատավորը մի շարք կենսագրական տեղեկություններ պարզելուց հետո պաշտպանից հետաքրքրվեց՝ արդյոք չունի՞ միջնորդություններ: Պաշտպան Ղազարյանն ասաց, որ բացարկի միջնորդություն է ցանկանում ներկայացնել դատախազ Հայկ Էյամջյանին: Ըստ պաշտպանի՝ դատախազի կողմից խախտվել են քրեական դատավարության մի շարք պահանջներ: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ պաշտպանը բանավոր չկարողացավ ներկայացնել միջնորդությունն ամբողջությամբ, ուստի խնդրեց տրամադրել տասը րոպե խնդիրները լուծելու և միջնորդությունը գրավոր տեսքով ներկայացնելու համար: Ի պատասխան՝ դատավորը որոշեց հետաձգել նիստը՝ ժամը 12.00-ին այլ նիստ ունենալու պատճառով: Պաշտպանից խնդրեց մինչև մյուս նիստը միջնորդությունը գրավոր տեսքով ներկայացնել նաև դատախազ Հայկ Էյամջյանին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 11-ին՝ ժամը 10.30:

Նշենք, որ առաջին միջնորդության քննության ընթացքում դատարանի դահլիճից դուրս թեժ խոսակցություններ և քննարկումներ ծավալվեցին տուժողի և ամբաստանյալի միջև, որոնցից յուրաքանչյուրը գործի իր վարկածն էր ներկայացնում և փորձում ապացուցել իր իրավացիությունը: Ներկա էր նաև «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն, որը կողմերին հորդորում էր պահպանել հանգստություն: Նրա համոզմամբ՝ այս գործը քրեական բնույթ չունի և հանցակազմ չկա, որի հիման վրա այս գործը սկսվել է:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է 2012 թ. ապրիլի 21-ին «Հայհիդրոէներգանախագիծ»-ի մուտքի մոտ ինստիտուտի մի շարք աշխատակիցների հետ վիճելու արդյունքում աշխատակից Սենիկ Ջուլհակյանին միջին ծանրության՝ ձեռքի 3-րդ և 5-րդ մատները կոտրելու, վնասվածք հասցնելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում