Եգիպտոսի նախագահի թեկնածու Մուհամադ Ալ-Բարադեին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Գազայի հատվածի վրա, ապա «մենք պատերազմ կհայտարարենք սիոնիստական ռեժիմին»: Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամադ Ալ-Բարադեին հայտարարել է եգիպտական Al-Watan թերթին տված հարցազրույցում:
«Եթե ապագայում Գազայի հատվածի վրա Իսրայելը հարձակում իրագործի` անկախ հարձակման տեսակից, ապա ես հաջորդ նախագահը լինելու դեպքում կբացեմ Ռաֆահի անցակետը և կդիտարկեմ միջարաբական համատեղ պաշտպանական պայմանագրի հնարավորությունը»,- ասել է Ալ-Բարադեին: Նա նաև ասել է, որ Իսրայելը վերահսկում է պաղեստինյան հողերը` նշելով, որ «հնարավոր չի լինի գործընթացում բեկում մտցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման պատճառով. մի իրավիճակ, երբ ստեղծվում է յուրօրինակ միակողմանի խաղաղություն»:












































