Այսօր՝ հունվարի 21-ին, նախընտրական քարոզարշավի առաջին օրը ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը սկսել է հացադուլ, որն անցկացնում է Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց:
Անդրիաս Ղուկասյանը համաձայն չէ այն առաջարկություններին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ի պատասխան իր դիմումին: Նա այս քայլով ակնկալում է, որ պետությունը կվերանայի իր որոշումը և ընտրություններին մասնակցելու իրավունքից կզրկի գործող նախագահ,ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Թեկնածուն նշում է, որ այս քայլով հետևողական կլինի իր պահանջում և կշարունակի հացադուլը, մինչև արդյունքի չհասնի և հույսը դնում է Աստծո վրա:












































