«Լռության ուխտ» ակցիայի շրջանակներում Ազատության հրապարակում այսօր նստացույցով իրենց բողոքն են արտահայտում քաղաքագետ Նիկիտա Զարուբյանը, հրապարակախոս Կարինե Հակոբյանը և «Խաչակիր» ՀԿ-ի նախագահ Գագիկ Սարուխանյանը:
Այսօր «Լռութայն ուխտի » երկրորդ օրն է, որը անց է կացվում «Ոչ կուսակցապետությանը» կարգախոսի ներքո:
«Ակցիայի խորագիրը որոշել են իրենք` մտավորականնները: Ամեն օր երեք հոգի նստելու է Ազատության հրապարակում` իրենց բողոքն արտահայտելով «աղմկոտ լռությամբ»,- ասում է «Ժառանգության» վարչության անդամ Դավիթ Սանասարյանը:
Սանարասրյանի խոսքով ` Րաֆֆի Հովհաննիսյանն իր աջակցությունն է հայտնել ակցիան նախաձեռնած մտավորականներին:
Հիշեցնենք, որ ակցիան նախաձեռնել եմ մի շարք մտավորականներ` ի զորակցություն Րաֆֆի Հովահաննիսյանի և շարունակելով նրա սկսած գործը:
«Լռության ուխտի» վաղվա մասնակիցները լինելու են երեք բնապահպան: Նստացույցը տեղի է ունենում ամեն օր ժամը 17.00-ից 22.00-ը: