«Լևանտե»-ի գլխավոր մարզիչ Խուան Իգնասիո Մարտինեսը կարծում է, որ Մադրիդի «Ատլետիկո»-ն ընթացիկ մրցաշրջանում կարող է նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:
Այդ մասին Մարտինեսը հայտարարեց 20-րդ տուրում մադրիդյան ակումբի դեմ խաղից հետո, երբ իր թիմը 2:0 հաշվով պարտություն կրեց:
«Մեր թիմին չբավականացրին ագրեսիվ և համարձակ գործողությունները: Կարելի է ասել, որ մենք ավելի լավ արդյունքի արժանի չէինք, քանի որ չկարողացանք գեթ մեկ գոլ խփել: Հավատում եմ, որ «Ատլետիկո»-ն կարող է Իսպանիայի չեմպիոն դառնալ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- հայտարարեց Մարտինեսը:








































