Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մեկնարկել է ԲՀԿ-ին վերադարձնելու օպերացիան

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի վերջին նիստում ընթացիկ ու ընտրական քննարկումներից բացի, խոսակցությունները ծավալվել են մեկ այլ ուղղությամբ: ԳՄ որոշ անդամներ փորձել են նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրել «Բարգավաճ Հայաստանի» և այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները կարգավորելու և նորից համագործակցելու մտքին:

Ընդ որում՝ ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի թեման ՀՀԿ ԳՄ գրեթե բոլոր նիստերում է շոշափվում: Եթե մինչ անցած տարեվերջ ՀՀԿ վերնախավը քննարկում էր նախագահական ընտրություններին այդ կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցը, հիմա քննարկվում են ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Սերժ Սարգսյանի զայրույթը մեղմելու, նախագահական ընտրություններին, այնուամենայնիվ, նրանց կողմից աջակցություն ստանալու, և ընտրություններից հետո էլ ավելի սերտ համագործակցության՝ ընդհուպ մինչև միասին նորից կոալիցիա կազմելու հարցերը: Այս երկրորդ դիրքորոշման կողմնակիցները, ավելի շուտ՝ առաջ տանողները ՀՀԿ ԳՄ-ում բավականին ծանրակշիռ են: Այդ խումբը գլխավորում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Գագիկ Ծառուկյանի խնամին է: Ճիշտ է, նախօրեին նա շուտ է լքել նիստը, բայց հասցրել է այդ թեման թեժացնել, նոր դուրս գալ:

ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հետ կրկին համագործակցելու կողմնակիցներից են Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Դավիթ Հարությունյանը: ՀՀԿ ԳՄ մի շարք անդամներ էլ այդ դիրքորոշման կողմնակիցներն են զուտ Հովիկ Աբրահամյանի կամ Կարեն Կարապետյանի ազդեցության արդյունքում. պարզապես նրանք չեն կարողանում հակադրվել այս պաշտոնյաներին և ակամա լծվել են նրանց ցանկությունները առաջ մղելուն: Այդ անդամներն են՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ԳՄ մյուս անդամներից՝ Գագիկ Մինասյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Սամվել Նիկոյանը, Մուշեղ Լալայանը, Ռուբեն Թադևոսյանը կամ Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը միգուցե դեմ են այդ դիրքորոշմանը, բայց նրանք էլ դիմակայելու ռեսուրս չունեն:

Այնպես որ, ՀՀԿ-ի ԲՀԿ-ամետ թևն արդեն սկսել է աշխատել ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի վերադարձի ուղղությամբ: Հետաքրքիրն այն է, որ եթե անցած մի քանի ամիսներին Սերժ Սարգսյանը կանխել է Հովիկ Աբրահամյանի կամ ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին վերադարձնել ցանկացողների նման ակնարկները, ապա այս անգամ արդեն նա լսել և ինչ-որ տեղ նույնիսկ տուրք է տվել այդ խոսակցություններին: Այսպիսով, կարելի է ասել, որ ազդարարված է երբեմնի կոալիցիոն գործընկերոջն ու նրա ղեկավարին այդ կառույց վերադարձնելու մեկնարկը:

Բանն այն է, որ նախագահական ընտրություններից հետո պաշտոնների ու ռեսուրսների վերաբաշխման հիմնովին նոր փուլ է սկսվում: Ողջ կառավարությունը, չի բացառվում նաև՝ վարչապետը կարող են փոխվել: Եվ ՀՀԿ-ում ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին վերադարձնել ցանկացողները պարզապես նպատակ ունեն նրանց միջոցով իրենց դիրքերն ամրապնդել իշխանական բուրգում: Այս պաշտոնյաների մի մասը ցանկանում է կառավարությունում և այլ բարձրաստիճան պաշտոններում աթոռ զբաղեցնել, և որ ամենակարևորն է՝ գոնե չկորցնել ունեցած աթոռը:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանն այս պահին պաշտոնավարելու մի քանի տարբերակներ է մշակում: Նվազագույն դեպքում նա ցանկանում է պաշտոնավարումը շարունակել ԱԺ նախագահի պաշտոնում: Նա ուզում է նաև դառնալ վարչապետ, և այդ ցանկությունը վաղուց ունի՝ նույնիսկ մինչև ԱԺ նախագահ նշանակվելը: Հովիկ Աբրահամյանի մաքսիմալ ծրագիրն էլ այն է, որ նա ցանկանում է ՀՀ նախագահ դառնալ և 2018-ին դրան հասնելու համար ձգտում է ճանապարհ հարթել: Իսկ քաղաքականության և իշխանական բուրգում ծանրակշիռ դիրք ունենալու համար նրան անհրաժեշտ է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: Ավելի շուտ՝ նա պետք է կարողանա Սերժ Սարգսյանին համոզել, որ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին իրենց հետ պահելը կարևոր է, որ առանց նրա՝ իրենց իշխանությունը վտանգված կլինի, և որ այդ կապը ստեղծելու ու պահպանելու գրավականն ինքն է: Այդ ողջ սցենարի արդյունքում էլ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է հասնել իր նպատակադրած պաշտոններին կամ գոնե պահպանել եղածը: Նախկինում մամուլում հրապարակումներ եղել են, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը նույնիսկ բացարձակ իշխանության գալու պլաններ էլ են ունեցել: Առաջինը՝ նախագահ, Ծառուկյանը՝ վարչապետ:

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա մամուլում արդեն հրապարակումներ են եղել, որ Գագիկ Բեգլարյանը կրկին ցանկանում է դառնալ Երևանի քաղաքապետ, ու նրան այդ պոստին առաջադրվելու համար կարող է օգնել նաև այս խնամիական զույգը: Թվարկած մյուս պաշտոնյաները ԲՀԿ-ի կամ Հովիկ Աբրահամյանի հետ որոշակի կապեր ունեն, այդ պատճառով էլ նպաստում են կամ գոնե չեն դիմադրում ԲՀԿ-ին վերադարձնելու գործընթացին: Ընդ որում՝ կարծիք կա, որ այդ գործընթացը սկսելու այս հետին նպատակները քողարկվում են որոշակի մտավախություններով: Դրանցից մեկն էլ այն է, թե բա որ հետընտրական շրջանում հանկարծ նախագահական ընտրությունները բոյկոտած երեք հիմնական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչ-որ համագործակցություն սկսեն: Այդ մտավախությունից ներշնչված ու դա այլոց ներշնչելով՝ փորձում են ԲՀԿ-ին ետ պահել նման զարգացումներից: Բացի այդ, հանրությունն այս ընտրություններին աննախադեպ անտարբերություն է ցուցաբերում, և իշխանությունները մտավախություն ունեն, որ չեն կարողանա բավարար մասնակցություն ապահովել ու լեգիտիմության խնդիր կունենան, իսկ ԲՀԿ-ն կարող է գոնե ակտիվացնել իր՝ մոտ 450 հազար ընտրողներին և նպաստել լեգիտիմության ապահովմանը: Մի խոսքով, մեկնարկել է ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու օպերացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում